Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Անցնում են սահուն քայլերով, աննշմար

Անցնում են սահուն քայլերով, աննշմար
05.12.2014 | 00:42

Անցնում են Ազգային ժողովի նիստերին «կյանքում» չմասնակցած Գագիկ Նիկոլայիչից «չխոսելու-պարտիզանվելու» հույժ հրաման ստացած ԲՀԿ-ականները լրագրողների կողքով անցնում են «սահուն քայլերով, աննշմար, որպես քնքուշ մութի թև» ու արագությամբ անէանում, որ «անողոքաբար» չկեղեքվեն նրանցից: Գարո՞ւնն էլ է «թեժ» լինելու, ինչպես աշունն էր «թեժ», հարցրինք ԲՀԿ պատգամավոր Վահե Հովհաննիսյանին: «Եղանակի իմաստո՞վ եք հարցնում»: Հա, բա հո քաղաքական իմաստով չէի՞ հարցնելու. քաղաքականը, ինքնին, պարզ է, կամ ինչպես դուք եք սիրում ասել` լրջագույնորեն պարզ է, մանավանդ Նիկոլի կազմակերպած իմպիչմենտի գործընթացից հետո. այո, եղանակի, միայն եղանակի, ոչինչ, բացի եղանակից: «Չեմ պատասխանում ոչ մի հարցի. կարող եմ հրավիրել թեյ խմելու»:
Հրաժարվեցինք:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Հ. Գ.- Բայց որպեսզի միմյանցից չնեղանանք` սենյակում գտնվող Միքայել Մելքումյանը մեկ կոնֆետ հյուրասիրեց: Ելնելով «պատմական դառը փորձից», երբ Մանվել Գրիգորյանը երկու կոնֆետ էր հյուրասիրել, բայց երկրապահի համագումարին հաջորդող ասուլիսում ասաց` երեք, հարկ համարեցինք «հաշիվ-ֆակտուրա» ներկայացնել:սահուն քայլերով, աննշմար

Դիտվել է՝ 2427

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ